«Եթե չչափազանցնեմ, ամսվա կտրվածքով 20 օր հաստատ խանութներում եմ լինում». Իլոնա Նուրիբեկյանը` նախընտրած ոճի և հագուստի վրա ծախսվող գումարների մասին


16:45 , 13 հունիս, 2018

Մոդել և դերասանուհի Իլոնա Նուրիբեկյանն, ով Ինստագրամում այս պահին ունի ավելի քան 128 հազար հետևորդ, որոշակիորեն նաև դարձել է նորաձևություն չափանիշ ու ճաշակ թելադրող հասարակության մի հատվածի համար, ովքեր հետևում են նրան ու փորձում կրկնօրինակել: BlogNews.am-ն Իլոնայի հետ զրուցել է նորաձևության, սեփական ոճն ընդգծելու, էքսպերիմենտների  ու հագուստի նախընտրությունների մասին:

Նորաձևությունն Իլոնան նմանեցնում է խաղի, որտեղ մարդիկ կարող են երևակայել առանց սահմանների ու սահմանափակումների, անձնավորել իրենց ու ներկայանալ յուրօրինակ կերպարով: Տարօրինակ է, բայց դերասանուհին էքսպերիմենտների սիրահար չէ:

Պարզվում է՝ Իլոնան առհասարակ բրենդամոլ էլ չէ ու հագուստի նախընտրությունների հարցում բավականին զուսպ է. «Ընտրում եմ այն, ինչն ինձ հարմար է: Դա առաջնային պայմանն է, հետո նոր՝ գեղեցիկ․ և կապ չունի, թե որտեղ է վաճառվում: Սիրում եմ տարօրինակ բաներ, այսինքն՝ այն, ինչը ստանդարտից դուրս է: Այդ հագուստն ինձ միանշանակ կգրավի, որովհետև դա բոլորը չէ, որ կկրեն: Այդպիսի հագուստն ավելի մեծ ոգևորվածությամբ ու սիրով կգնեմ ես»:

12256848_811089095666136_939788509_n12750292_1509850592656289_2042859764_nԻլոնայի զգեստապահարանը միատոն չէ, այնտեղ գերակշռում են վառ գույները, ինչն էլ ընդգծում է դերասանուհու անհատականությունը. «Սպիտակը, դեղինը, կարմիրն ու մանուշակագույնն իմ ամենասիրելի գույներն են: Բացի նրանից, որ դրանք ընդգծում են իմ անհատականությունը, ես գույները շատ եմ սիրում ու հատկապես հագուստի մեջ հաճախ համարձակ համադրություններ եմ անում»:

Իլոնան ևս պատկանում է աղջիկների այն թվին, ովքեր զգեստապահարանը կարող են բացել ու տեսնել, որ հագնելու բան չունեն. «Եթե անկեղծ, տանն արդեն տեղ չունեմ հագուստներիս համար: Բոլոր պահարաններս լցված են ու հիմա զբաղված եմ հենց այդ հարցով, որտեղ տեղավորել նոր իրերը: Բայց այո, ես պատկանում եմ այն մարդկանց թվին, ովքեր կարծում են, որ հագուստը երբեք շատ չի լինում»,- նշում է դերասանուհին և հավելում, որ իր հագուստները նվիրել չի սիրում․ այն իրերը, որոնք այլևս չի օգտագործում, նախընտրում է դեն նետել, քան նվիրել, քանի որ իր հագուստը չի կարող ուրիշի հագին տեսնել:

12328027_1704017333209795_743157426_n

13741133_1633006997028436_480968056_nԻլոնան դժվարանում է ասել՝ ամսական որքան գումար է տրամադրում զգեստապահարանը թարմացնելու համար. «Հնարավոր է՝ հիմա էլ դուրս գամ փողոց ու խանութի կողքով անցնելիս մանեկենի վրա գեղեցիկ հագուստ տեսնեմ ու գնեմ: Շաբաթվա կամ ամսվա հատուկ օրեր չկան, որ տրամադրում եմ շոփինգին: Ես այն մարդկանց տեսակին եմ պատկանում, որ մտնում են խանութ մի բան գնելու ու մի քանի բան էլ ավել առած դուրս են գալիս: Ամսվա կտրվածքով, եթե չչափազանցնեմ, մի 20 օր հաստատ խանութներում եմ լինում»:

Իլոնայի համար պարտադիր պայման չէ սեզոնի թրենդներով զգեստապահարանը համալրելը, բայց ինչը, որ իրեն կարող է դուր գալ, հենց նույն րոպեին է ձեռք բերում. «Նորաձևության միտումներին մոլի չեմ հետևում։ Եթե ինձ դուր չգային, օրինակ, պատռված ջինսերը, ինձ համար բացարձակ միևնույն է՝ կլինեին դրանք ակտուալ, թե ոչ, միևնույն է, չէի կրի և հակառակը: Այս սեզոնի թրենդը սուր ակնոցներն, որոնք ինձ շատ են դուր գալիս: Նորաձև երևալու խնդիր չունեմ: Հավատացեք, տարբեր ոճերի հագուստ համադրելով ավելի նորաձև կարելի է լինել, քան կուրորեն թրենդներին հետևելով»:

15306789_1836849916534948_8317982214914572288_n

21910674_124847891507418_5715636559328313344_nԻլոնան իրեն մեկ ոճում դժվարանում է պատկերացել. «Թե՛ դասական, թե՛ սպորտային և թե՛ քեժլ ոճերում էլ ինձ տեսնում եմ: Դեռ նախընտրած ոճ չունեմ ու կարծում եմ՝ յուրաքանչուր աղջիկ զգեստապահարանն էլ պետք է բազմազան լինի ու ընտրության հնարավորություն»,- նշում է Իլոնան ու ավելացնում, որ հագուստների ընտրությամբ անձամբ է զբաղվում, համադրում անհամադրելին: Ոճաբանի խորհրդատվության կարիքը չի զգում. «Կարծում եմ՝ ճիշտը դա է, կարող են քեզ կողքից խորհուրդ տալ, ասել՝ սա լավ է կամ վատ, բայց քո ոճը, այսինքն՝ այն, ինչը պետք է հագնես, պետք է դու ընտրես: Ինքդ պետք է գնաս խանութ ու հավանես այն, ինչը պետք է հագնես»:

Ինստագրամում 128 հազար հետևորդ ունեցող դերասանուհին նաև իր նախընտրություններով որոշակի ճաշակ է թելադրում, որոշները փորձում են կրկնօրինակել նրան: Որքան էլ զարմանալի է, Իլոնան անձամբ որևէ հայտնի նորաձևության բլոգի չի հետևում. «Ճիշտն ասած՝ չեմ հետևում ոչ մի հայտնի մարդու, ում ես անձամբ փորձում եմ նմանվել ու ինչ-որ էլեմենտներ, հագուստի տարրեր վերցնել ու օգտագործել: Պարզապես հետևում եմ նորաձևության տենդենցներին»:

26276730_408944809548215_7078240738147827712_n16229445_172727273214281_5090358508658884608_n

Իլոնայի համար հագուստի ու աքսեսուարների մեջ առաջնայինը գլխարկն է, որը լրացնում է նրա կերպարը: Ասում է՝ կարող է անդադար գլխարկ գնել ու չհոգնել դրանից. «Գլխարկներ շատ եմ սիրում ու միշտ կրում եմ, բայց կա այսպիսի մի հետաքրքիր փաստ, որ ես սովորաբար կորցնում եմ դրանք: Կարող է իմ այսօրվա գնած գլխարկը, վաղը կորցնեմ ու չհասկանամ՝ ինչպես դա եղավ:) Բայց աքսեսուարներ միշտ չէ, որ օգտագործում եմ բոլոր հագուստներիս հետ: Սիրում եմ վզնոցներ ու ժամացույցներ»:

Շոփինգը, ինչպես շատ աղջիկների համար, Իլոնայի համար ևս սթրեսից դուրս գալու լավագույն միջոցն է: Դրանից դերասանուհին լիցքաթափվում է. «Գնումներն ինձ համար հաճելի զբաղմունք է, որից ես երբեք չեմ հոգնի: Գնումների գնում եմ պարտադիր միայնակ, չեմ սիրում, որ ինչ-որ մեկն ինձ ընկերակցում է: Նրանք ինձ ավելի շատ կարող են խանգարել իրենց խորհուրդներով, քան օգնել»:

31849627_1554382968007216_7444531556493819904_n17596471_196908737473823_5224172668646850560_n27578693_1442389935889650_7708519986175672320_n17818203_230785544064217_7097844652513951744_n29715510_612369822433297_3390601883889434624_n30077931_2114344845462647_1079947076785143808_n31386500_1734437109981357_7223579828694286336_n

Նյութը՝ Էմմա Վարդանյանի