Գորգը մաքրելու ամենաարագ և արդյունավետ միջոցը․ այն օգտագործելուց հետո ոչ մի հետք չի մնա գորգի վրա


14:50 , 13 հունիս, 2018

Շատ տնային տնտեսուհիներ համարում են, որ տան հիմնական հարմարությունը ստեղծում է գորգը։ Եվ իսկապես, բավականին դժվար է կյանքը պատկերացնել առանց գորգի։ Այն տան ինտերիերի մի մասն է կազմում, սակայն, ինչպես ինտերիերի մնացած մասերը, այն նույնպես շատ արագ կեղտոտվում է և կարիք ունի մանրակրկիտ մաքրման։

Մեր օրերում գոյություն ունեն բազմաթիվ տեսակի գորգեր, որոնք տարբերվում են գույնով, ձևով, որակով և այլն։ Յուրաքանչյուր տեսակի գորգ ունի իր մաքրման ձևը, և սխալ մաքրելու դեպքում այն կարող եք վնասել։

Որպեսզի վերադարձնեք գորգին իր նախնական գույնը և մաքրությունը, ինչպես նաև բարձրացնեք դրա «մազիկները», հարկավոր է․

Որպեսզի գորգին թարմ տեսք հաղորդեք, հարկավոր է գորգի վրա հավասարաչափ սոդա լցնել, որից հետո թաթախելով կտորը կամ սպունգը ջրի մեջ՝ տրորել սոդան։ Դրանից հետո թողեք գորգը 30 րոպե և այնուհետև փոշեկուլով մաքրեք մակերեսը։ Այդպիսով սոդան քաշում է իր մեջ ողջ կեղտը, մաքրում մակերևույթը և բարձրացնում գորգի «մազերը»։