Ահա թե ինչ տեսք ունեն արաբ շեյխերի կանայք և ինչպիսի կյանք են վարում (Photo)


06:15 , 14 հունիս, 2018

Մահմեդականների կանայք ոտքից գլուխ ծածկված են կտորներով: Սակայն կան բացառություններ, իսկ այդ բացառությունները հարուստ արաբ շեյխերի կանայք են, ովքեր սովոր են ցոպ և շվայտ կյանքին: 

Նրանք հագնվում են այնպես, ինչպես կհագնվեն եվրոպացի կանայք: 

Ահա նրանցից մի քանիսը, որ ուղղակի հիացրել են բոլորին

Շեյխ Հայա Բինտ Հուսեյն ալ Մակթում

Հայան Իորդանի Աբդալ ІІ-ի քույրն է, ինչպես նաև Դուբայի կառավարիչ Մուհամեդ իբն Ռաշիդ Ալ Մակթումի երկրորդ կինը: 

Կինը մանկության մեծ մասն անցկացրել է Մեծ Բրիտանիայում, որտեղ սովորել է աղջիկների համար հատուկ պանսիոնատում: Այնտեղ էլ ստացել է փիլիսոփայի և քաղաքագետի բակալավրի աստիճան: Բացի արաբերենից՝ կինը հանգիստ կարողանում է խոսել անգլերեն և ֆրանսերեն: 

Սաուդյան Արաբիայի թագուհի Ֆաթիմա Կուլսում Զոհար

Այս աղջիկը շատ նման է Մոխրոտիկին: Ֆաթիման սովորական ընտանիքից է: Սովորել է Սաուդյան Արաբիայում և Արաբական Էմիրություններում: Մասնագիտությամբ իրավաբան է: Թե ինչպես է նա խիզախություն ունեցել դառնալու թագավոր Աբդալի կինը, մնում է հանելուկ: 

Image result for queen of saudi arabia

Թագուհին այդքան էլ չի սիրում հասարակության մեջ երևալ, սակայն շատ ակտիվ է սոցցանցերում: Նա նույնիսկ Facebook-ում էջ ունի: 

Շեյխ Մոզա Բինթ Նասեր ալ Միսնեդ 

Հիմա նա արդեն 50-ն անց է: Ունի 7 երեխա, որոնցից մեկը Քաթարի ամիրան է: Ասում են, որ երկրի իրական ղեկավարը Մոզան է: Նախընտրում է հագնվել շատ համեստ, բայց միևնույն ժամանակ շատ ոճային և գրավիչ է:

Ամիրա ալ Թավիլ, Սաուդյան Արաբիայի արքայադուստր

Եվս մեկ արևելյան գեղեցկուհի: Դեռ քիչ է, որ ունի բարձրագույն կրթություն, որը ստացել է ԱՄՆ-ում, ավելին՝ մեքենա է վարում: Սաուդյան Արաբիայում սա հանդգնություն է համարվում: 

Related image

Սակայն սա դեռ ամենը չէ: Ամիրան եղել է ալ Վալիդ արքայազնի կինը, սակայն նրանք արդեն բաժանվել են: Ասեկոսեներն ասում են, որ արքայադուստրն անպտուղ է, և դա է եղել նրանց բաժանության միակ պատճառը: Նախկին ամուսինները պահպանում են ջերմ հարաբերությունները: Հիմա արքայադուստրը կենտրոնացած է բարեգործություն անելու վրա:

Related image