Մի հատ մեծ դիսքլեյմեր։ Հայաստանում արտագաղթը պայմանավորված չի գործազրկությամբ։
Աֆրիկացիների մեծ մասը, որ Աֆրիկայից գաղթում ա Եվրոպա, Եվրոպայում լինում ա նույն կերպ գործազուրկ ոնց որ Աֆրիկայում։ Ու ի՞նչն ա մարդկանց հանում Աֆրիկայից, հանում-տանում եվրոպաներ։
Հույսը, էն, որ գիտեն, որ էնտեղ կյանք կա, ապագա կա։
Ու ես կարծում եմ, որ Հայաստանում էլ արտագաղթը պայմանավորված չի «աշխատանք չկա», «փող չկա»-ով, այլ պայմանավորված ա հենց էս «հույս չկա»-֊ով։
Ու ի դեպ, ընկերներիցս մեկը ասում ա, որ Իսրայելի հիմնի անունը הַתִּקְוָה ա՝ «Հույսը»։