Գիտնականները բացահայտել են, թե ինչի մասին է վկայում սոցցանցերում «ընտանեկան դրությունը»


17:15 , 12 հունիս, 2018

«Ընտանեկան կարգավիճակ», ձեր զուգընկերոջ հետ բազմաթիվ համատեղ լուսանկարներ, սոցկայքերում սիրո մասին ռոմանտիկ գրառումներ. իհարկե այս ամենը հետաքրքիր և գեղեցիկ է երևում, սակայն գիտնականների կարծիքով, սա ամենևին էլ այն չէ, ինչ թվում է առաջին հայացքից։ ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի հոգեբանների հետազոտությունները ցույց են տվել, որ իրենց անձնական կյանքը սոցցանցերում նրանք են սիրում մանրամասնել, ովքեր ամենից շատն են կասկածում իրենց հարաբերությունների վրա։

Հետազոտության նպատակը եղել է «հարաբերությունների թվացյալության» գաղափարը, այլ խոսքերով ասած՝ որքանով են զույգի հարաբերությունները ազդում այն բանի վրա, թե ինչ հնչեղություն են իրենք տալիս իրենց անձնական կյանքին։ Գիտնականները 108 զույգերի առաջարկել են օրագիր պահել, որտեղ պետք է ամեն օր կիսվեին իրենց զգացողություններով։ Դրանից հետո հոգեբանները համեմատել են օրագրերի գրառումները Facebook-ում միևնույն մասնակիցների հրապարակումների հետ։

Գիտափորձի ընթացքում ուղիղ կապ է հայտնաբերվել հարաբերություններում անկայունության և սոցցանցերում անձնականը հրապարակայնացնելու միջև։ Ոչ այնքան հաջող օրերին սոցցանցերում կիսվելու սովորություն ունեցող մասնակիցներից յուրաքանչյուրը թեմատիկ գրառում է արել իր էջում։

Այնպես որ, մի ստեղծեք հարաբերությունների թվացյալություն, այլ ավելի լավ է աշխատեք դրանց վրա. չէ՞ որ սերը մեր ուշադրության կարիքն ունի և ոչ թե սոցցանցերում հրապարակումների։