Վրաստանում աղբանոց նետված ձվերից ճտեր են դուրս եկել


05:00 , 11 հունիս, 2018
operativ.am-ը գրում է

Վրացական Մարնեուլի քաղաքում բազմաթիվ ճտեր են դուրս եկել՝ աղբանոց նետված ձվերից։

Քաղաքի բնակիչները համացանցում տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ճտերը վազվզում աբանոցի տարածքում։ Քաղաքապետի խոսքերով՝ ձեռնարկություններից մեկը մեծ քանակությամբ ձվեր է աղբանոց նետել, որոնք փչացած են համարվել։