Խոստացել են, որ կապիկը շուտով կթողնի ծխելը, քանի որ այն վնասակար է առողջությանը


03:00 , 11 հունիս, 2018

28-ամյա շիմպանզե Ջիակուն ծնվել է պեկինյան կենդանաբանական այգում, հետո ելույթ ունեցել կրկեսում, ապա՝ հայտնվել Տյան-Շանի վայրի բնության այգում: Թե ով է նրան ծխել սովորեցրել, հայտնի չէ: Կենդանաբանական այգու այցելուներին դուր եկավ նրա սովորությունը, և նրանք կապիկին ծխախոտ ու կրակայրիչ էին տալիս: Այն բանից հետո, երբ ծխող կապիկի տեսանյութը հայտնվեց համացանցում, կենդանաբանական այգու աշխատակիցները ներողություն խնդրեցին և խոստացան, որ նա կթողնի ծխելը: Շուտով կապիկի տարածքի ապակու վրա կամրացնեն ծխելն արգելող ցուցանակներ: Կենդանաբանական այգու աշխատակիցները պետք է ապահովեն կենդանիների առողջությունը: