Կործանվել է թուրքական ռազմական ինքնաթիռ


19:02 , 13 մայիս, 2013

Սիրիական սահմանից ոչ շատ հեռու վայր է ընկել թուրքական «F-16» կործանիչ ինքնաթիռ՝ հղում անելով «Hurriyet»-ին՝ հաղորդում է «INTERFAX»-ը:

Օդաչուն հասցրել է կատապուլտ անել:
Օդանավի կործանման պատճառները դեռ հայտնի չեն: Միայն հաղորդվում է, որ կործանումից առաջ նրա հետ ռադիոկապը խզվել է:
«F-16»-ը թռչելիս է եղել սիրիական սահմանի մոտ գտնվող Նուրի լեռնաշղթայի վրայով: