Առաջիկա օրերին հանրապետությունում կպահպանվի անձրևային եղանակը


20:20 , 9 հունիս, 2018

Հանրապետության տարածքում հունիսի 9-10-ը, 14-ին առանձին շրջաններում, 11-13-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հայտնում է, որ  առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը հունիսի 9-11-ն էապես չի փոխվի, հունիսի 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 14-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում հունիսի 9-10-ը, հունիսի 14-ին անձրևի հավանականությունը փոքր է, 11-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: