Բաղադրությունը
- սոխ 1 գլուխ
-սունկ 600 գրամ
- կարագ 200 գրամ
- ալյուր 1 ճաշի գդալ
- կաթ 1 թեյի բաժակ
- ձու 2 հատ
- հաց բատոն 1 հատ
- պանիր 50 գրամ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սունկը կտրատել: Սոխը օղակ-օղակ անել, կիսել: Միասին տապակել կարագի մի մասով, համեմել աղով և պղպեղով: Հացի շերտերը մտցնել ձվի մեջ և տապակել: Թավայի մեջ բովել ալյուրը, կարագ ավելացնել, կաթ լցնել և խառնել մինչև համասեռ զանգված ստացվի: Եփել հինգ րոպե: Հովացնել, խառնել սնկին, վրան լցնել հարած ձուն: Տապակած հացը շարել տապակի մեջ, կարելի է փայլաթիթեղ դնել կամ պարզապես յուղել տապակը: Հացի վրա տեղադրել սնկի զանգվածը: Վրան ցանել քերած պանիր և եփել մինչև կարմիր կեղև ստացվի:
Բարի ախորժակ ու բարի համտեսում: