62 կողմ, 39 դեմ․ Ազգային ժողովը հավանության արժանացրեց Կառավարության ծրագիրը


18:40 , 7 հունիս, 2018

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովն այսօր հավանության արժանացրեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Կառավարության ծրագիրը:

Համապատասխան որոշմանը կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:

Հիշեցնենք, որ նոր կառավարությունը ձևավորվել է Հայաստանում «թավշյա» հեղափոխությունից հետո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած  ծրագիրը բաղկացած է 7 կետից` կառավարության գործունեության հիմնական ուղենիշներ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում, արտաքին և ներքին անվտանգության ապահովում, պայքար կոռուպցիայի դեմ, ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, տնտեսության շարունակական զարգացում և Հայաստան-սփյուռք կապեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։