Սփյուռքի նախարարի ու վարչապետի երկխոսությունը. «Հիմա ի՞նչ, հրաժարական տա՞մ»


17:53 , 7 հունիս, 2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. 

Ահա այսպիսի երկխոսություն ունեցանք այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ քննարկում էինք իմ առաջին հնարավոր այցի թեման:

Վարչապետ - Իսկ դու նաև արաբերե՞ն գիտես

Ես - Չէ

Վարչապետ - Վատ է, շատ վատ է

Ես - Հիմա ի՞նչ, հրաժարական տա՞մ

Վարչապետ - Չէ, ուղղակի արաբերեն էլ սովորիր

Հ.Գ. Օ՜ֆ, օ՜ֆ, երբ ինչ-որ հրաշքով գա այն օրը՝ գրաֆիկս մի քիչ թեթևանա, պիտի սկսեմ նաև արաբերեն սովորել, ինչպես ասում են՝ վարչապետն է ասել