Քնեսեթն արգելափակել է «Իսրայելը՝ որպես երկրի բոլոր քաղաքացիների պետություն» օրինագիծը


11:40 , 5 հունիս, 2018
Իսրայելի Քնեսեթի ղեկավարությունը հրաժարվել է ոչ միայն օրենսդիր մարմնի օրակարգում քննարկման դնել «Իսրայելը՝ որպես երկրի բոլոր քաղաքացիների պետություն» հռչակման մասին օրինագիծը, այլ նաև առհասարակ արգելափակել է օրինագծի ներկայացումը Քնեսեթում։ Հասկանալի է, որ հարցը վերաբերում է Իսրայելում բնակվող և այդ երկրի քաղաքացի հանդիսացող արաբ բնակչության իրավունքների հարցին։ Քնեսեթի ղեկավարությունը դա բացատրում է նրանով, որ օրինագիծը հակասում է Իսրայելի՝ որպես հրեական և ժողովրդավարական պետության սահմանմանը։ Նշեմ, որ 2013թ. Իսրայելի պաշտոնական տվյալներով, այդ երկրի արաբ բնակչությունը կազմում էր 1,658,000 բնակիչ՝ կազմելով ամբողջ բնակչության շուրջ 21%-ը։