ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան սկսել է Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմարշավի երկրորդ փուլը


08:00 , 4 հունիս, 2018
tert.am-ը գրում է
ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան, Սիրիայում իրենց դաշնակից «Սիրիական ժողովրդավար ուժերը» և իրաքցի զինվորականներն սկսել են Սիրիայի և Իրաքի սահմանին «Իսլամական պետության» դեմ իրականացվող ռազմարշավի երկրորդ փուլը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է միջազգային կոալիցիան:

Ապրիլի վերջին ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիան հայտարարել էր Իրաքում ահաբեկիչների դեմ խոշորածավալ մարտական գործողություններն ավարտելու մասին: Այժմ կոալիցիոն ուժերը կենտրոնանում են անվտանգության ոլորտում Իրաքի ինքնապաշտպանական հնարավորությունների զարգացման ուղղությամբ:

ամբողջական նյութը կարդացեք այստեղ