Փշատն էլի ծաղկել է...


09:52 , 13 մայիս, 2013

Փշատն էլի ծաղկել է: Մետրերի հեռավորությունից փչում է անուշ հոտը: Ասում են` փշատի ծառը օձ է բերում... Ափսոս, եթե ճիշտ է. ես պիտի այգի ունենայի ու մեջը փշատ տնկեի:

Ծիրանենիների վրա ցոգոլ հատ ու կենտ կտեսնես, շենքերի երեխեքն արդեն սրբել են:

Ծառերը պայթում են կանաչի մեջ:

Շենքերի արանքներով գնում ես, ու ինչքան մոտենում ես, էնքան հստակ է լսվում պատարագի ձայնը եկեղեցուց:

Էս էլ Սբ. Երրորդությունը՝ Զվարթնոցի նման, խաչերը երկնքի մեջ ու բարձրախոսներից երգչախմբի՝ ասես երկնքից՝ հրեշտակների ձայնը.

«Քրիստոս ի մէջ մեր յատնեցաւ,
Որ Էնն Աստուած աստ բազմեցաւ...»: