Հրապարակվել են դրախտային վայրի լուսանկարները, որտեղ արքայազն Հարին և Մեգան Մարքլը կանցկացնեն մեղրամիսը


18:18 , 31 մայիս, 2018

Սասեքսի նորաթուխ դուսքը և դքսուհին՝ արքայազն Հարին և Մեգան Մարքլը, ծրագրում են մեղրամիսը Կանադայում անցկացնել։ Daily Mail պարբերականը հրապարակել է տնակի լուսանկարը, որտեղ, ամենայն հավանականությամբ, կբնակվեն նորապսակները։

Նշվում է, որ սիրահարները մեղրամիսը կանցկացնեն Ալբերտա նահանգի Ջասփեր պարկում։ The Royal Retreat կոչվող տնակը գեղեցիկ լճի ափին է։ Շուրջ 550 ք/մ տարածքում վեց ննջարան կա, երկու ճաշասենյակ, երկու բուխարի, պատշգամբ և խոհանոց։

Դեռ հայտնի չէ, թե երիտասարդները երբ կմեկնեն հանգստի։ Ավելի վաղ Մեգանը և Հարին հայտարարել են իրենց մեղրամիսը հետաձգելու մասին։Related image

Image result