Բաղադրամասեր
ելակ - 300 գր,
ալյուր - 3-4 ճ/գ,
ձու - 6 հատ,
շաքարավազ - 6 ճ/գ,
վանիլին - 1/2 թ/գ,
փխրեցուցիչ - 1 թ/գ,
նարինջ - 1 հատ,
սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 250 մլ,
շաքարի փոշի - 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
Ձվի դեղնուցները լավ հարեք շաքարավազի հետ մինչև սպիտակելը և ծավալով ավելանալը, ավելացրեք նարնջի մանր քերած կեղևը, ալյուրը, վանիլինը և փխրեցուցիչը: Լավ խառնեք: Եթե զգաք՝ խմորը շատ պինդ է, ապա ավելացրեք մի քիչ կաթ:
Ձվի սպիտակուցները հարեք մինչև փրփուրի առաջացումը, ապա լցրեք խմորի մեջ և զգուշությամբ խառնեք:
Ձևամանը պատեք բուսայուղով, ապա հատակին փռեք պերգամենտային թուղթ և լցրեք խմորը:
Թխեք ջեռոցում 35-40 րոպե 160 աստիճանում:
Պատրաստի բիսվիթը սառեցրեք, բաժանեք 2 մասի, ապա վրան ճզմելով շաղ տվեք նարնջի հյութը (կես նարինջը բավական է բիսկվիթի 2 շերտի համար):
Սերուցքը լավ հարեք շաքարի փոշու հետ, ավելացրեք վանիլինը: Պետք է հարել մինչև պինդ փրփուրի առաջացումը:
Սկսեք հավաքել տորթը: Բիսկվիթի առաջին շերտի վրա քսեք կրեմի կեսը, վրան շարեք կտրատված ելակները:
Այնուհետև դրեք բիսկվիթի երկրորդ շերտը: Տորթի վրան և կողքերը պատեք կրեմով: Ցանկության դեպքում վրան շաղ տվեք մանրացված ընկույզ և զարդարեք ելակով: