Հայտնի են նոր մարզպետների անունները


22:00 , 30 մայիս, 2018

ՀՀ կառավարության հունիսի 1-ին կայանալիք նիստում կորոշվի 6 մարզերում նոր մարզպետների նշանակման հարցը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքում տեղադրված առաջիկա նիստի օրակարգից:

Կառավարության որոշմամբ՝ Կարեն Սարուխանյանը նշանակվելու է Շիրակի մարզպետ, Վահե Շալումյանը՝ Տավուշի մարզպետ, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի, Աշոտ Սիմոնյանը՝ Արագածոտնի (ՀՅԴ), Գարիկ Սարգսյանը՝ Արարատի (ՔՊ), Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի (ՔՊ), Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ (ՀՅԴ):

Նույն օրը կառավարության որոշմամբ Հարությունյան Սարգսյանը կազատվի Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, Արթուր Նալբանդյանը՝ Լոռու մարզպետի պաշտոնից, Հովիկ Աբովյանը՝ Տավուշի մարզպետի պաշտոնից: