Ծաղկաձորի Elegant Hotel and Resort հյուրանոցի բացօթյա ռեստորանի բացումը՝ BlogNews LIFE-ի անդրադարձում


20:00 , 29 մայիս, 2018

Ծաղկաձորի Elegant Hotel and Resort հյուրանոցի բացօթյա ռեստորանը պաշտոնապես բացված է: Բացման արարողությանը ներկա էր BlogNews LIFE-ը: Elegant Open-Air Coctail Party խորագիրը կրող միջոցառման ընթացքում, ի նշան ամառային սեզոնի մեկնարկի, պրոֆեսիոնալ բարմենը տեղում պատրաստում և առաջարկում էր համտեսել տարատեսակ խմիչքներ:

Երեկոն ավելի թեժ էին դարձնում DJ-ի ռիթմիկ հնչյուններն ու բազմատեսակ ու բազմագույն կոկտեյլների հյուրասիրությունը:

Նշենք, որ Elegant Hotel and Resort հյուրանոցը մատուցում է այն բոլոր ծառայությունները, որոնք հնարավոր են կուրորտային Ծաղկաձորում: Հյուրանոցում գործում են հետևյալ ծառայությունները՝ մարզասրահ, բիլիարդի սրահ, կալյան բար, ֆիննական սաունա, թուրքական համամ և լողավազան, մանկական խաղասենյակ՝ երեխաների հետ հանգստացող հյուրերի համար: Ի դեպ՝ հյուրանոցում հանգստացող հյուրին տրամադրվում է դեպի ճոպանուղի անվճար տեղափոխման հնարավորություն: Բոլոր նրանց համար, ովքեր այցելել են առանց մարզասարքերի և մարզահագուստի կամ ցանկանում են փորձել, օրինակ, դահուկներ, սահնակներ, ձնագնաց կամ սնոուբորդ, ապա այդ ամենը վարձավճարով կարող են ձեռք բերել հյուրանոցից: