Կարծես թե ամեն ինչ սկսում է բարդանալ. առանց փաստացի համաձայնության սեքսը կհամարվի բռնաբարություն


03:00 , 29 մայիս, 2018

Հուլիսի 1-ից սեքսի յուրաքանչյուր տեսակ առանց համապատասխան փաստաթղթային համաձայնության համարվելու է բռնաբարություն: Շվեդիայի պառլամենտն ընդունել է այդ օրենքը, որի դեպքում հարկավոր է երկկողմանի փաստացի համաձայնություն: Տեղի օրենսդիր մարմինները հույս ունեն այս կերպ կրճատել հանցագործությունների ու բռնությունների թիվը: Այսպիսի օրենքի ընդունմամբ Շվեդիան աշխարհում 10-րդ երկիրն է: