Միամիտ պետք է լինել՝ մտածելու համար, թե միջազգային հանրությունը թույլ էր տալու Բաքուն գրավել


14:03 , 11 մայիս, 2013

Մի հարց էլ կա Արցախի հետ կապված, որը սեփական անձը հերոսացնելու համար շատերն են շրջանառում: Ոմանք խոսում են այն մասին, որ եթե ՀՀ այն ժամանակվա իշխանությունները մեր զինվորներին «չկանգնեցնեին», ապա մենք կգրավեինք նաև Բաքուն: Թե այդ վստահությունը որտեղից ա գալիս ու ինչքանով ա համապատասխանում իրականությանը` ներկա դրությամբ այդքան էլ կարևոր չի: Կարևորը այն է, որ նման մտքեր արտահայտողները, որոնց մեծ մասը այս կամ այն չափով պատասխանատու մարդիկ են, երևի անգիտակցված, չեն ընկալում, թե նման մտքերով որքան մեծ հարված են հասցնում Արցախի խնդրի խաղաղ, հայանպաստ կարգավորմանը: Եթե դու ասում ես` մենք գնում էինք Բաքուն գրավելու, իսկ մեզ մեր իշխանությունը կանգնեցրեց, ապա դրանով դու ԱԶԱՏԱԳՐՈՂԻՑ վերածվում ես ԶԱՎԹԻՉԻ: Եթե դու Արցախը պաշտպանելու և ազատագրելու համար ես մղել պատերազմը, իսկ հետո հայտարարում ես, որ մենք գնում էինք նաև Բաքուն գրավելու համար, ապա դու ինքդ քեզ ներկայացնում ես այնպես, ինչպես երկու տասնամյակ Ադրբեջանն ա փորձում քեզ ներկայացնել միջազգային հանրությանը: 
Իսկ ինչ վերաբերում ա Բաքուն գրավելու հնարավորությանը, ապա միամիտ պետք ա լինել, որպեսզի մտածել, թե միջազգային հանրությունը թույլ էր տալու դա: