Էրիկը, Ֆելիքս Խաչատրյանը, Դավիթ Միրոյանը, Դիանա Շատվերյանը և այլ հայտնիներ՝ Մարտա Կիրակոսյանի առաջին մենահամերգին


13:00 , 28 մայիս, 2018

Տաքուկ մթնոլորտ, հուշեր, անկեղծ խոստովանություններ, էմոցիաներ։ Մայիսի 26-ը յուրահատուկ էր երգչուհի Մարտա Կիրակոսյանի համար. արդեն հարազատ դարձած Երգի պետական թատրոնի բեմում Մարտան ելույթ ունեցավ երկրպագուների, ընկերների ու հարազատների համար: Երգչուհին այս տարի բոլորում է իր բեմական գործունեության 22 տարին, բայց միայն հիմա իր մեջ համարձակություն գտավ մենահամերգով ներկայանալու: Մարտայի համար սպասված ու կարևոր համերգին ներկա է եղել նաև BlogNews.am-ը: Ուշագրավ մանրամասները՝ ֆոտոշարքով:

Մարտան համերգը սկսեց անկեղծ խոստովանությամբ․ չէր սպասում, որ, ծանոթ դահլիճի բեմում կանգնելով, կարող է այսչափ հուզվել: Մի քանի կատարում, և կարծես թե ամեն ինչ իր տեղն ընկավ: Հանդիսատեսն էլ իր բուռն արձագանքներով՝ ծափերով ու ձայնակցություններով նպաստեց, որ լարված մթնոլորը մեղմանա:

Համերգային երեկոյի հանդիսավարը Մարտային մտերիմ ընկերն էր՝ Գրիգոր Կյոկչյանը, ով իր կրեատիվ մոտեցմամբ ու անսպառ հումորով համեմեց երեկոն: Երգչուհին կատարեց մոտ 20 երգ։ Հնչեցին ինչպես արդեն հայտնի դարձած cover-ներ, այնպես էլ եղան պրեմիերաներ ու զուգերգեր Էրիկ Կարապետյանի, Ֆելիքս Խաչատրյանի, Գրիգոր Կյոկչյանի, Կարեն Սևակ դուետի, Նորայր Գաբոյանի, Հայկ Կարապետյանի, Ռուսլան Էլյազյանի հետ: Մարտայի համար կարևոր օրը նրան ոգևորելու էին եկել նաև Երգի պետական թատրոնի խումբն ու երգչուհու ուսանողները:

351130Դահլիճում էմոցիաների փոթորիկ էր, երբ Մարտան դուետով ներկայացավ իր ուսուցիչ Արթուր Գրիգորյանի հետ: «Սիրո կամար». հին ու մոռացված երգին Մարտան նոր հնչողություն էր տվել: Կատարումից հետո վարպետն ընդգծեց՝ երգչուհին ինքնատիպ ձեռագիր ունի. «Դու ավելի հարուստ ես, քան շատ-շատերը: Ճաշակով երգչուհու համար դժվար է պահել իր տեսակը, բայց ես վստահ եմ, որ դու դա կկարողանաս»,- նշեց Արթուր Գրիգորիչը:

Մենահամերգի ժամանակ կայացավ նաև Ֆելիքս Խաչատրյանի հետ դուետի պրեմիերան: Ի դեպ՝ երգը գրվել էր հատուկ Մարտայի համար:

3112710

Համերգից անմիջապես հետո երգչուհին BlogNews.am-ին պատմեց իր հոգեվիճակի, տպավորությունների ու հանդիսատեսից ստացած էներգիայի մասին«Երբ զգացի, որ վերջանում է համերգը, այնքան մեծ ափսոսանք զգացի, ուզում էի՝ շարունակվեր: Ինքս չեմ սիրում բեմում շատ խոսել, ավելի շատ սիրում եմ երգել, բայց այնքան շատ էին էմոցիաներս, որ անընդհատ ուզում էի շնորհակալություն հայտնել, ուզում էի շփվել հանդիսատեսի հետ: Դեռ շատ հուզված եմ, երևի դեռ մի քանի օր կպահանջվի, մինչև հասկանամ՝ ինչ կատարվեց ինձ հետ: Այն էմոցիաները, որոնք այս պահին զգում եմ, ամեն ինչ արժեն։ Արտիստի համար սա շատ մեծ փորձ է»,- անկեղծացավ երգչուհին ու հավելեց, որ ընթացքն ինչքան էլ անկանխատեսելի եղավ, այդուհանդերձ, հանդիսատեսի էմոցիաներից հասկացել է, որ նրան դուր եկավ համերգը:

Մարտայի կարծիքով մենահամերգի հարցում ո՛չ շտապել է և ո՛չ էլ ուշացել. պահն արդեն հասունացել էր հաշվետու համերգի. «Ամեն ինչ ստացվեց իր ժամանակին․ կապ չունի, որ ես արդեն 22 տարի է՝ բեմում եմ: Կարծում եմ, որ պետք է ունենալ ներքին պատրաստվածություն, ու պետք լինի մարդ, որը քեզ ասի, որ արդեն ժամանակը եկել է: Իմ դեպքում այդ մարդն իմ ուսուցիչն է՝ Արթուր Գրիգորիչը, որին ես ամբողջովին հավատում եմ»,- ասաց երգչուհին ու շտապեց միանալ միջանցքում իրեն ահամբերությամբ սպասող շնորհավորել ցանկացողներին՝մտերմիկ միջավայրում լսելու գովեստի ու հիացմունքի խոսքեր:

15171820342224402627283536373829

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի