ԱՄՆ պաշտոնյաները մեկնել են Հս. Կորեա՝ առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստման համար. Washington Post


19:40 , 27 մայիս, 2018

Tert.am-ը գրում է.

Ամերիկացի պաշտոնյաների խումբը կիրակի ժամանել է Հյուսիսային Կորեա՝ նախագահներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև կայանալիք գագաթնաժողովի համար նախապատրաստական աշխատանքներին նվիրված բանակցություններ վարելու համար: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Washington Post-ի տեղեկությունները:


Պարբերականը, մեջբերելով նախապատրաստական աշխատանքների ընթացքին քաջատեղյակ աղբյուրին, հաղորդել է, որ Հարավային Կորեայում ԱՄՆ նախկին դեսպան Սանգ Կիմը, ով ներկայում ԱՄՆ դեսպանն է Ֆիլիպիններում, հրավիրվել է նախապատրաստական աշխատանքները ղեկավարելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։