Օլիվեր Կան. Բոլորը սկսում են լաց լինել վնասվածքից հետո. չեմ հասկանում` երբ է դա նորմա դարձել


16:20 , 27 մայիս, 2018

Armsport.am-ը գրում է

«Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը խոսել է Մուհամեդ Սալահի և Դանի Կարվախալի արցունքների մասին, ովքեր վնասվածքներ են ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում և ժամանակից շուտ լքել խաղադաշտը:

«Նրանք միշտ լաց են լինում: Դա կարելի է անել նաև հանդերձարանում` խաղից հետո:

Չեմ հասկանում, թե երբ է դա նորմա դարձել:

Բոլորը սկսում են լաց լինել, երբ վնասվածք են ստանում»,- Կանի խոսքերն է փոխանցում «Stern.de»-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։