Անձրևաջրերի, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ. Ա. Գևորգյան


01:23 , 27 մայիս, 2018

Tert.am-ը գրում է.

Երևանում քիչ առաջ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով բազմաթիվ փողոցներում անձրևաջրերի կուտակումներ են առաջացել, ջրահեռացման համակարգի առաջացրած խնդիրների համար սոցցանցերում մեղադրանքներ են հնչում Երևանի քաղաքապետարանի հասցեին:

Հարցի առնչությամբ պարզաբանում ստանալու համար Tert.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին:

Նրա պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երևան քաղաքում բնության մատուցած հորդառատ անձրևից հետո հերթական անգամ ապատեղեկատվական ակտիվ գրոհ է սկսվել Երևանի քաղաքապետարանի դեմ՝ անձրևաջրերի հեռացման հետ կապված, ինչին բազմիցս տրվել է հստակ պարզաբանում առ այն, որ մայրաքաղաքում անձրևաջրերի և, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ