Երգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր Էլթոն Ջոնն այսօր ժամանել է Հայաստան։
Երգիչը Հայաստանում է, քանի որ պետք է մասնակցի «Սթարկի» (Starkey) ընկերության կազմակերպած բարեգործական միջոցառմանը։
Նշենք, որ լսողական սարքերի արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերությունը «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի և Լոս Անջելեսի Կավուկչյան ընտանիքի հետ Հայաստանում իրականացնում է «Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագիրը: