Ալեն Սիմոնյան, եթե էդքան «մտահոգ» քաղաքացի ես, բարեկարգիր դպրոցի առջևի անմխիթար վիճակում գտնվող տարածքը


16:22 , 26 մայիս, 2018

Մի հետաքրքրիր երևույթ է տեղի ունենում այս օրերին. փաստացի նախկինում Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը, ով մեծամասամբ լռել է նիստերին և լուռ քվեարկել՝ բացառությամբ մեկ-երկու դեպքերի, այսօր արդեն, երբ ԱԺ պատգամավորի մանդատը հետ վերցրեց, փորձում է որպես ակտիվ քաղաքական գործիչ երևալ կամ մտագոհ քաղաքացի «խաղալ» ինչ-ինչ շրջանակներում դիվիդենտներ քաղելու համար, բայց, անիմաստ է, մեկ է, ֆալշը զգացվում է:

Այնպիսի տպավորություն է, որ պատգամավոր տղայի մոտ ներքին բախում կա կամ, ինչպես ասում են, երկփեղկման սինդրոմ, ինչը դրսևորվում է տոտալ անտեղյակությամբ և հասարակության վրա տպավորություն թողնելու դատարկ փորձերով:

Այսօր «մտահոգ» դեմքի արտահայտությամբ խոսում է իր սովորած Դերժինսկի դպրոցի առջևի անխնամ տարածքի մասին, որը գտնվում է Չարենցի 25/1 հասցեի տարածքում՝ առանց իմանալու, որ այդ տարածքում ներդրումային ծրագիր է իրականացվում, որն էլ վաղուց առկա է քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի բաժնում՝ https://www.yerevan.am/am/investment/construction-of-shopping-center-and-underground-parking/։

Հիմա ինչ եմ ուզում ասել։ Հարգելի Ալեն, հերիքա սուտ կերպարներ խաղաս։ Իսկ ո՞ւր էիր դու՝ որպես ավագանու անդամ, երբ մշակվում էին ներդրումային փաթեթներն ու ծրագրերը, մի անգամ ձեն-ծպտունդ չլսվեց, գեթ մի անգամ երևանցին չլսեց քո խոսքը քաղաքի զարգացման մասին, մի անգամ չտեսավ, թե ինչ ծրագիր ես առաջարկում այս կամ այն ոլորտը զարգացնելու համար:

Հ.Գ. Եթե էդքան «մտահոգ» քաղաքացի ես, բարեկարգեի, որպես շրջանավարտ, դպրոցի առջևի՝ տարիներով անմխիթար վիճակում գտնվող այդ տարածքը: