Վիսել Կոբեն ներկայացրել է Ինիեստային


14:50 , 26 մայիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Ճապոնական «Վիսել Կոբեն» 8 հազար երկրպագուների առաջ անցկացրել է իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստայի շնորհանդեսը:

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագն առաջին անգամ է եղել ճապոնական ակումբի խաղաշապիկով շնորհանդեսի ժամանակ:

Նշենք, որ նոր թիմում Անդրեսը հանդես է գալու 8 համարի խաղաշապիկով: