Բրիտանիայի ափերին անհայտ ծագմամբ կենդանու մարմին է հայտնվել․ ի՞նչ է այն իրականում


17:15 , 26 մայիս, 2018

Օրեր առաջ Բրիտանիայում գտնվող Ռոսիլիի ծովափին տարօրինակ կենդանու մարմին է հայտնվել։ Մոտ 152սմ երկարությամբ, լայն երախով այդ արարածի ինչ լինելը հայտնի չէ անգամ գիտնականներին։ Շատերի կարծիքով՝ այն կետանմաններին պատկանող կենդանի է, սակայն մասնագետներն ամենևին էլ այդ կարծիքին չեն։

«Առաջին հայացքից այն անգամ նման է կոկորդիլոսի, բայց, իհարկե, կոկորդիլոս չէ։ Ինչ ասես, տեսել էինք, որ ծովը շպրտի ափ՝ դելֆիններ, ծովառյուծներ և այլն, բայց երբեք կյանքումս չեմ տեսել այսպիսի որևէ կենդանու»,-նշել է մասնագետներից մեկը։

Image of the carcass on the beach

Վարկածները շատ են, սակայն հստակ պատասխան մինչ այժմ ոչ ոք չունի։ Գիտնականներն այս պահին հետազոտում են անհայտ կենդանու կիսանեխած մարմինը՝ հասկանալու՝ ինչ կենդանի է այն։