Tert.am-ը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարարության և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ մեկնարկել է «Նոր սերնդի կրթությունը հարթակի ձևավորումը 1-ին քայլ» բաց միջոցառումը:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի խոսքով՝ այն նպատակ ունի նախաձեռնել ազգային քննարկում հայկական կրթության ապագայի շուրջ, ինչպես նաև անհապաղ մշակել ծրագրային նախագիծ դրա ձևավորման և իրագործման համար:
Մարի Լու Փափազյանը շեշտեց, որ այս օրերին պետք է պատրաստել և ԿԳ նախարարության քննարկմանը ներկայացնել այնպիսի փաթեթ, որը կնպաստի կրթական բարեփոխումներին:
«Պետք չէ բավարարվել միայն բարեփոխումներով, այլ պետք է ձգտել այնպիսի համակարգ ունենալ, որը կհամարվի աշխարհի ամենազարգացած կրթական համակարգերից մեկը: Ունենք 3 հստակ նպատակ, որի վրա հաջորդ 6 շաբաթվա ընթացքում աշխատելու ենք:
Այդ 3 նպատակներից են. 1-ին՝ հավաքել բոլոր ռեսուրսները, ծրագիրներն ու գաղափարները, որոնք կարող են նպաստել կրթության ոլորտում բարեփոխումներ կատարելուն, 2-րդ՝ ձևավորվել հստակ տեսլական, որը կուղղորդի այդ բարեփոխումները, 3-րդ՝ ունենալ ժամանակացույց, որն անմիջապես ընթացք կտա բարեփոխումներին»,- ներկայացրեց Մարի Լու Փափազյանը:
Քննարկմանը ներկա Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ կարծում է, որ կրթության նկատմամբ վերջին 2-3 շաբաթում ձևավորված հետաքրքրությունը գնալով մեծանում է, ինչն ինքը կարևոր ազդակ է համարում:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ