Խորովածի կողքին անգամ կանգնելն արդեն իսկ վտանգավոր է առողջության համար. ահա թե ինչու


01:30 , 26 մայիս, 2018
Չինացի մասնագետները պարզել են, որ խորովածի կողքին կանգնելը առողջության համար խիստ վնասակար է: Ծխի մեջ պարունակվող նյութերը վտանգավոր են մաշկի համար և կարող են հանգեցնել քաղցկեղի: Նախկինում արդեն հայտնի էր դարձել, որ տապակայից արտաբերվող ծուխը վնասակար է, սակայն այս դեպքում այն վնասակար է ոչ միայն թոքերի, այլև մաշկի համար: Մասնագետները խորհուրդ են տալիս խորովածի պատրաստման ընթացքում ավելի փակ հագուստ կրել, իսկ ահա պատրաստումից հետո անմիջապես փոխել հագուստը: