Ոստիկանության Էրեբունու բաժինը նոր պետ ունի


00:20 , 26 մայիս, 2018

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով, պաշտոնից ազատվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ, գնդապետ Ռուբեն Ներսիսյանը և ուղարկվել կադրերի ռեզերվ, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Էրեբունու բաժնի նոր պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանը։