Արտակ Դավթյանը փորձառու զինվորական է. Դ. Ջամալյանը և Դ. Բաբայանը՝ ԶՈւ ԳՇ նորանշանակ պետի մասին


23:30 , 25 մայիս, 2018

Tert.am-ը գրում է.

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակումը դրական է գնահատում:

«Փորձառու զինվորական է, զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ Զինված ուժերի համակարգում և ըստ այդմ կարող է ապահովել Գլխավոր շտաբի բնականոն գործունեությունը»,-Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ռազմական փորձագետը: 

Նա նաև նշեց. «Նախ կցանկանայի արժանին մատուցել Մովսես Հակոբյանին, ով հանդուգն մտքի տեր զինվորական է։ Ուրախ եմ, որ նոր իշխանությունը գնահատում է նրա վաստակը»։

Ինչ վերաբերում է Զինված ուժերի գլխավոր շտաբին՝ որպես կառույցի, ապա Դավիթ Ջամալյանը նշեց, որ այն բազում փորձություններում թրծված, կայացած կառույց է՝ ունակ արագ արձագանքելու մեր երկրին սպառնացող արտաքին վտանգներին։ 

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի խորհրդական, ռազմական, քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով Արտակ Դավթյանի նշանակմանը՝ նշել է, որ նա ամենաանպատրաստ գեներալն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։