ԱՄՆ-ում հավաքարարը փորձել է թունավորել գործընկերներին՝ աշխատավայրում նրանց հետ չշփվելու համար


18:18 , 26 մայիս, 2018

ԱՄՆ-ում Ալեքսանդր Մարթելը, որը խաղատանը հավաքարար էր աշխատում, փորձել է թունավորել այն գործընկերներին, որոնք իրեն դուր չեն եկել։

Երեքշաբթի 39-ամյա տղամարդը և 35-ամյա կինն իրենց ըմպելիքները թողել էին սեղանին։ Երբ նրանք վերադարձել և սկսել են խմել, քիմիկատների համ են զգացել և դադարել են խմելուց։ Տեսագրությունը դիտելիս պարզ է դարձել, որ Մարթելը դրանց ինչ-որ բան է խառնում։

Հավաքարարի խոսքով՝ նա մաքրող հեղուկ է հավելել այն գործընկերների ըմպելիքին, որոնք իրեն դուր չեն եկել։ Նա հույս է ունեցել, որ նրանք իրենց վատ կզգան, և ինքը կկարողանա հերթափոխը առանց նրանց աշխատել։