Երևանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում և Մերձավան գյուղում պլանային ջրանջատում կլինի


21:30 , 25 մայիս, 2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,  մայիսի 29-ի ժամը 10:00-ից մինչև մայիսի 30-ի ժամը 10:00-ը կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Աջափնյակ վարչական շրջանի`  Լուկաշին թաղամասի, Լուկաշին, Լուկաշինի  1, 2, 3, Գ. Զոհրապի, Չուխաջյան փողոցների, Հալաբյան փող.  25/2, 25/3. 25/4. 25/5 համարների,

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Սիլիկյան թաղամասի, Հաղթանակ թաղ. 5-ից-18 փողոցների,

Արմավիրի մարզի` Մերձավան գյուղի:

«Վեոլիա Ջուր»-ը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: