Գիտնականները ապացուցել են ավելորդ քաշի օգտակարությունը


16:20 , 26 մայիս, 2018

Վարակիչ որևէ հիվանդությամբ հիվանդանոցում հայտնված ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ առողջանալու հավանականությունը երկու անգամ մեծ է, քան չափավոր կազմվածք ունեցողների մոտ: Այդ մասին գրում է The Independent-ը՝ հղում անելով դանիացի գիտնականներին:

Գիտնականների կարծիքով՝ պատճառն այն է, որ ճարպակալում ունեցող հիվանդների մոտ էներգիայի պահուստն ավելի մեծ է, ինչը կարող է օգնել սուր վարակիչ հիվանդությունների ժամանակ: Բացի դրանից, ճարպակալումը կապված է իմունային համակարգի հետ, ինչը նույնպես կարող է օգտակար լինել:

Տեխասի հիվանդանոցներից մեկում անցկացված հետազոտությունները մասնավորապես ցույց են տվել, որ ավելորդ քաշով հիվանդների մոտ թոքաբորբը և թարախային հիվանդությունները հաղթահարելու դեպքերը 22-29%-ով ավելի է եղել, քան բնականոն քաշ ունեցողների մոտ: