Ռոնալդինյոն հերքել է, թե պատրաստվում է ամուսնանալ միանգամից երկու կնոջ հետ


14:30 , 25 մայիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն մեկնաբանել է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությունը, որի համաձայն նա մոտ ժամանակներս մտադիր է ամուսնանալ միանգամից երկու կնոջ` Պրիսցիլա Կոելիոյի և Բեատրիս Սոուզայի հետ:

Ըստ լուրերի, հարսանեկան արարողունը պետք է կայանար ԱՄՆ-ում.

«Ամբողջ աշխարհն ինձ արդեն զանգահարել է այս հարցով:

Սա ամենամեծ սուտն է»,- Ռոնալդինիոյի խոսքերն է փոխանցում «Globo Esporte»-ն:

Ռոնալդինյոն հայտնի է ՊՍԺ-ում, «Բարսելոնայում» և «Միլանում» իր ելույթներով: Բրազիլիայում ֆուտբոլիստը հասցրել է խաղալ «Գրեմիոյում», «Ֆլամենգոյում», «Աթլետիկո Մինեյրոյում» և «Ֆլումինենսեում»: Ռոնալդինյոն նաև մեկ տարի է անցկացրել մեքսիկական «Կերետարոյում»:

Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2018 թվականի հունվարին: