Պռայդից վտարված ծեր արքայի կյանքի վերջին ժամերը. ժամանակին այս առյուծն ազգային պարկի հպարտությունն էր (Photo)


12:03 , 25 մայիս, 2018
Լուսանկարիչ Լարի Էնթոնի Պաննելին անմահացրել է ՀԱՀ-ի Կրյուգեր ազգային պարկի առյուծի կյանքի վերջին ժամերը։ Կար ժամանակ, երբ կենդանիների արքան ազգային պարկի հպարտությունն էր, բայց ամեն ինչ փոխվեց, երբ նրան վտարեցին պռայդից (առյուծների խումբ)։ Տեսնելով, որ կյանքը լքում է հոգնատանջ կենդանուն, լուսանկարիչը նստեց մի քանի քայլ հեռավորության վրա, որպեսզի նա չմահանա միայնության մեջ։ 
- Ես ուզում էի, որպեսզի նա իմանա, որ չի մահանալու միայնության մեջ։ Երկուսս էլ գիտեինք, որ սա վերջն է, և ուղղակի նայում էինք միմյանց աչքերի մեջ,- պատմում է Լարին։