Ի՞նչ փորձություններ է պատրաստել Եղիսաբեթ II-ը Մեգան Մարքլի համար. իսկ ի՞նչ էիք կարծում, ամեն ինչ այսքան հե՞շտ էր լինելու


06:15 , 26 մայիս, 2018

Հին հեքիաթներում աղջկա տանջանքները վերջանում են այն ժամանակ, երբ նա ամուսնանում է արքայազնի հետ: Սակայն իրական կյանքում այդպես չէ. Մեգան Մարքլի տանջանքները դեռ նոր են սկսվում: 

Հիմա դքսուհու պարտականությունների մեջ է մտնում նաև բարեգործական և հասարակական միջոցառումներին մասնակցելը: Այդտեղ շատ կարևոր է պահպանել էթիկետի կանոնները: Դրա համար Եղիսաբեթ II-ը հրավիրել է Սամանտա Քոենին, ով Բուքինգեմյան պալատից կտեղափոխվի Քենսինգթոնյան պալատ, որտեղ և Մեգանին կսովորեցնի՝ ինչպես պետք է պահի իրեն իրական արքայական ընտանիքի անդամը: 

Սամանտան հետևելու է Մեգանի յուրաքանչյուր քայլին: 

Սամանտա Քոենն իր սկզբունքայնության և խստության համար ստացել է Սամանտա Պանտերա մականունը: Օրինակ՝ Եղսաբեթ II-ը խնդրել էր այս կնոջը մի խնջույք կազմակերպել, որին պետք է մասնակցեին Բրիտանիայի 200 ազդեցիկ կանայք: Սամանտան հրաժարվեց այդ խնջույքին հրավիրել Վիկտորյա Բեքեմին՝ ասելով, որ հարուստ լինելը դեռ չի նշանակում, որ ազդեցիկ ես: 

Մեգանն էթիկետ կսովորի շուրջ կես տարի: