Արքայազն Հարին Մեգան Մարքլին 61 ադամանդով ապարանջան է նվիրել


00:00 , 25 մայիս, 2018

Մեծ Բրիտանիայում ԶԼՄ–ները պարզել են, թե հարսանիքին ինչ նվեր է մատուցել արքայազն Հարին իր նորաթուխ կնոջը` Մեգան Մարքլին։ Փեսացուն իր սիրեցյալին թանկարժեք ապարանջան է նվիրել` ծածկված 61 ադամանդներով, որի արժեքը մոտ 18 հազար ֆունտ սթերլինգ է գնահատվում։

Վերջերս Մեգան Մարքլը առաջին անգամ ներկայացել է հանրությանը ամուսնացած կնոջ կարգավիճակով։ Թագավորական միջոցառմանը նա ուղեկցել է իր օրինական ամուսնուն` արքայազն Հարիին։ Սասեքսի դքսուհուն հրավիրել էին Բուքինգհեմյան պալատ` արքայազն Չառլզի երեկույթին։