Ես տանը երկու որդի ունեմ՝ Բերոնը և Դոնալդը․ Մելանյա Թրամփը՝ ԱՄՆ նախագահի հետ ընտանեկան կյանքի մասին


23:20 , 23 մայիս, 2018

Մելանյան նշել է, որ նախապես է իմացել Դոնալդ Թրամփի՝ հակառակ սեռի ներկայացուցիչների նկատմամբ «մեծ սիրո» մասին, սակայն, միևնուն է, առաջին հայացքից սիրահարվել է։ Առաջին տիկինն ասել է, որ նախ Թրամփն իր հեռախոսահամարն է խնդրել, սակայն Մելանյան մերժել է՝ ասելով, որ ինքը կզանգահարի։

ԱՄՆ առաջին տիկինն  ասել է, որ տանը Դոնալդ Թրամփը տարբերվում է նախագահ Թրամփից։

«Ես երբեմն ասում եմ, որ երկու որդի ունեմ՝ Բերոնը և Դոնալդը»,-ասել է Մելանյան։

Մելանյան ժամանակին դադարել է օգտվել սոցկայքերից, քանի որ, նրա խոսքով, դրանցում շատ է բացասականը։ Ինչ վերաբերում է ամուսնու հետ տարաձայնություններին՝ նա ասել է, որ միշտ չէ, որ համաձայն է Դոնալդ Թրամփի հետ և հայտնում է իր դիրքորոշումը։

«Դոնալդը միշտ լսում է ինձ, սակայն անում է այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում»,-ընդգծել է նա։