Tert.am-ը գրում է.
ՀՀ նոր կառավարությունն առաջին անգամ այս կազմով պատասխանում է Ազգային ժողովի պատգամավորների հարցերին: Առաջին հարցադրումն արեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Նա նախ շնորհավորեց, ապա, դիմելով արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին, ասաց. «Հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելելու են Երևան: Կա՞ հստակություն, մեր դիրքորոշումներով փոփոխություն կա՞, մինչ այդ ձեռքբերված պայմանավորվածությունները՝ մեր մասով, Ադրբեջանի մասով, ուժի մե՞ջ են»:
Նախարարն ասաց, որ երկխոսություն կլինի համանախագահների հետ և Հայաստանի համար շատ էական է պահպանել գործընթացի դինամիկան, որի հիմքում հանձնառություն կա բացառապես բանակցությունների միջոցով հասնել հարցի խաղաղ կարգավորման:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։