Ի՞նչ տեսք ունի աշխարհի ամենաթանկարժեք մոտոցիկլետը. 1,9 միլիոն, և այն Ձերն է (Photo)


13:20 , 23 մայիս, 2018

1,9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ Harley-Davidson Blue Edition մոտոցիկլետն ամբողջովին հավաքված է ձեռքով։ Մոտոցիկլետի հետ միասին գնորդը ստանում է Carl F. Bucherer ժամացույց։ Այս եզակի մոտոցիկլետի հավաքման վրա ծախսվել է 2500 ժամ։

Harley-Davidson Blue Edition-ն աշխարհում առաջին մոտոցիկլետն է, որի շարժիչը լուսավորվում է ներսից։