ԵՄ-ն հաստատակամ է մնում Իրանի միջուկային պայմանագրի գործողության շարունակման հարցում


10:29 , 23 մայիս, 2018
ԵՄ-ն հաստատակամ է մնում Իրանի միջուկային պայմանագրի գործողության շարունակման հարցում, ինչն այս պահին կարևոր դեր ունի առաջին հերթին միջազգային հարաբերություններում ուժային բալանսը պահելու տեսանկյունից։ Ամեն դեպքում հակված եմ նրան, որ Թրամփն Իրանի միջուկային պայմանագրի հարցում գնալու է մինչև վերջ՝ տնտեսական պատժամիջոցների սահմանմամբ։ Դրանից հետո ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա այլևս հետ պահել Իրանին պայմանագրից դուրս գալու մտադրությունից։