Այս ի՞նչ նոր թրենդ է դարձել աշակերտներին գայթակղելը․ ևս մեկ ուսուցչուհի է մեղադրվում անբարո պահվածքի մեջ


02:00 , 23 մայիս, 2018

Վերջերս ուսուցչուհիների հետ ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում։ Թե ուր են կորել այն բարի մանկավարժները, որոնց մենք այդքան վստահում էին, հայտնի չէ։ 21-ամյա գեղեցկուհի Էլիզաբեթ Ֆլինտին մեղադրել են աշակերտի հետ սեքսուալ կապ ունենալու հարցում։ Հաստատում են, որ Էլիզաբեթը երեք անգամ գայթակղել է աշակերտին իր իսկ տանը։ 

Նրա գործողությունները հայտնի դարձան այն ժամանակ, երբ մյուս մանկավարժները սկսեցին կասկածել։ Տեղեկացնելով այդ մասին ղեկավարությանը՝ նրանք ոստիկանություն կանչեցին։ Հիմա Էլիզաբեթը 50,000 դոլարի դիմաց դուրս է եկել բանտից։ Նրա ինստագրամյան էջից երևում է, որ ուսուցչուհին որքան առողջ ապրելակերպի սիրահար է, այնքան էլ սիրում է ներկա գտնվել աղմկոտ երեկույթների։