Tert.am-ը գրում է.
ՀՀ Սփյուռքի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Մխիթար Հայրապետյանը Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին անդրադարձավ Սփյուռքի նախարարության անհրաժեշտությանը և նշեց, որ կան հստակ փաստարկներ հանրության կողմից, թե ինչու պետք է չլիներ Սփյուռքի նախարարությունը, և այդ հարցը շատերի մոտ արդիական է մնում:
«ՀՀ քաղաքացին վճարում է հարկ, դրանից ես ստանում եմ աշխատավարձ, և քաղաքացին չի հասկանում, թե ես ինչու եմ ստանում աշխատավարձ՝ որպես Սփյուռքի նախարար: Սա խնդիր է, որ պետք է հասկանանք, բացատրենք, բայց դա առավել քան անհրաժեշտություն է այնպիսի մի կառավարության համար, որն իր համար գաղափարական առաքելության տեսանկյունից հիմնասյուներից մեկը հայտարարել է հայրենադարձությունը: Այն պետության համար, որն իր առաջ այդպիսի խնդիր է դրել, իմ ընկալմամբ, համոզմամբ՝ Սփյուռքի նախարարությունն անհրաժեշտություն է»,- ասաց նա:
Հարցին, թե անակնկալ էր իր համար Սփյուռքի նախարարի պաշտոնի առաջարկը, Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ինչ-որ իմաստով` այո, ինչ-որ իմաստով` ոչ: Նա նշեց, որ շատ գեղեցիկ հեղափոխություն իրականացրեց աշխարհասփյուռ հայ ժողովուրդը, բայց քաղաքական շատ ծանր ժառանգություն են ստացել նախկին իշխանություններից, և բարդ փուլ է սկսվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։