Չինաստանն աշխարհում առաջին արբանյակն է ուղարկել Լուսնի հակառակ կողմը


23:20 , 22 մայիս, 2018

Երկուշաբթի՝ մայիսի 24-ին, Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը ուղարկել է աշխարհում առաջին կապի արբանյակը, որը տեղադրվել է Լագրանժ L2-ում: Այդ մասին տեղեկացրել են նախագծի հեղինակները՝ գրում է Xinhua-ը:

Ցյուցյաո արբանյակը ուղարկել են Սիչան տիեզերակայանից հրթիռ-տեղափոխիչի օգնությամբ: Մեկնարկից 25 րոպե անց արբանյակը անջատվել է տեղափոխող հրթիռից և դուրս եկել հետևի ուղեծիր:

Չինացի գիտնականները նշում են, որ սա մարդկային պատմության մեջ առաջին հրթիռն է, որ վայրէջք է կատարել Լուսնի հակառակ երեսին, սակայն այնտեղից ուղիղ կապ հնարավոր չէ իրականացնել: Խնդիրը կլուծվի վերահեռարձակող արբանյակի միջոցով: