Գիտնականները տարբերություն չեն գտել մարդկանց և կենդանիների միջև


23:45 , 22 մայիս, 2018

Գենետիկները համեմատել են մարդու և հինգ միլիոն կենդանիների ԴՆԹ–ն և նրանց միջև գենետիկ բազմազանության մակարդակով տարբերություններ չեն գտել։ Հետազոտողների խոսքերով` սա խոսում է կենդանի էակների շատ տեսակների համեմատաբար ոչ վաղ անցյալում ի հայտ գալու մասին։ Գիտական հոդվածը հրապարակվել է Human Evolution ամսագրում։

«Կենսաբանության տեսանկյունից գենետիկ բազմազանության մակարդակով մենք ոչնչով չենք տարբերվում նույն թռչյուններից»,- ասում է Մարա Ստոկլեն` Նյու Յորքի Ռոքֆելլերների համալսարանից։