ԱՄՆ-ում աշակերտուհին համադասարանցիներին թունավորել է մարիխուանայով բլիթներ հյուրասիրելով


22:15 , 22 մայիս, 2018

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում 5 աշակերտ հիվանդանոց է տեղափոխվել, երբ մարիխուանայով բլիթ են կերել։ Նրանց 15-ամյա համադասարանցին ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները։

Նշվում է, որ աղջիկը համադասարանցիներին հյուրասիրել է ենթադրաբար մարիխուանայով բլիթները, ինչից հետո նրանք վատ են զգացել։

Աշակերտուհուն մեղադրանք են առաջադրել։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։