Իրանում ավելի քան հազար մարդ է սնկից թունավորվել


23:00 , 22 մայիս, 2018

Իրանում 15 մարդ է զոհվել անտառային սնկից թունավորվելու հետևանքով, ևս 1017-ը տուժել է։ Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով  երկրի արտաքին իրավիճակների վարչության պաշտոնական ներկայացուցիչ Մաջթափ Հալիդիին։

Պարբերականը նշում է, որ հազարավոր տուժածներից 116 մարդ հիվանդանոց է տեղափոխվել։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ շուրջ 50 տուժած կրիտիկական վիճակում է։ Ոմանց լյարդի շտապ փոխպատվաստում է անհրաժեշտ եղել։